Աղջիկները` բանակում. Պարույր Հայրիկյանի ու Վարդան Սեդրակյանի անակնկալը31 հունվարի 2013 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանն ու Վարդան Սեդրակյանը լավ անակնկալ ունեն այն աղջիկների համար, ովքեր ցանկանում են ծառայել բանակում: Եթե նրանցից որևէ մեկն ընտրվի Հայաստանի նախագահ, ապա հայ աղջիկները կզորակոչվեն բանակ: Պարույր Հայրիկյանի ծրագրահենքի 4-րդ մասում ներառված է աղջիկների բանակ զորակոչվելու մասին դրույթը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանն հիշեցրեց, որ այդ նախաձեռնությամբ դեռ 3 տարի առաջ է հանդես եկել: Ծառայություը 10 ամիս է տևելու: Ինչպես կանայք և աղջիկները գնում են աշխատանքի, բուհ, նույն կերպ ծառայության առաջին 6 ամիսները իրենց տնից գնալու են ծառայության և երեկոյան տուն են վերադառնալու, բայց աշախատավարձ չեն ստանալու: Օրական 3 անգամ սնունդ են ստանալու, ճանապարհածախս: Առաջին 6 ամիսների ընթացքում սովորելու են մեքենա վարել, թեթև զենքերի տիրապետել, կապի հաղորդակցության միջոցներին ծանոթանալ, բուժօգնություն: Դրանից հետո 4 ամիս արդեն որպես ծառայողներ, իրենց գիտելիքներն՝ ըստ Պաշտպանության նախարարաության անհրաժեշտության, օգտագործելու են հայրենիքի պաշտպանության որևէ բնագավառում: Դա հնարավորություն կտա այդ նույն տարածքից տղաներին տեղափոխել առաջին գիծ: «Ծառայության ավարտից հետո էլ, եթե բուհ ընդունվում են վճարովի, պետությունը իր հնարավորության սահմաններում հոգում է նրանց ծախսերը: Հետագայում ծառայած աղջիկները ամբողջ կյանքի ընթացքում որևէ պետական հիմնարկում աշխատելիս առավելություն են ունենում այն աղջիկների նկատմամբ, ովքեր չեն ծառայել»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը: Նախագահի մյուս թեկնածուն` Վարդան Սեդրակյանը դեմ չէ բանակում աղջիկների ծառայությանը, եթե իհարկե նրանք ցանկանան: «Եթե այնքան կամավոր լինի, որ կարողանանք աղջիկների գոնե մեկ ջոկատ ստեղծել, ինչու` ոչ: Բայց պարտադրաբար և տղաների հետ աղջիկների ծառայությունը չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: 21-ամյա Անին այն աղջիկներից է, ով շատ է ցանկանում ծառայել բանակում: Նա, լսելով նախագահի թեկնածուների առաջարկի մասին, շատ ոգևորվեց: Ասաց, որ ավելի հավատում է Պարույր Հայրիկյանին, քանի որ թեկնածուն հստակ առաջարկ է անում: Անին հույս հայտնեց, որ թեկնածուները դրույթն իրենց ծրագրերում ամրագրելուց բացի, ընտրվելու դեպքում նաև կիրագործեն: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում |