Orange-ի և MegaFon-ի համագործակցությունն ընդլայնվում է![]() 31 հունվարի 2013 - 15:36 AMT PanARMENIAN.Net - 2012թ. ապրիլից սկսած՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում և միանալով MegaFon-ի ցանցին, Orange-ի և MegaFon-ի բաժանորդներին զանգահարում ու վերջիններից զանգեր են ստանում 30 դրամ/րոպեով: Սկսած փետրվարի 1-ից՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները նաև կօգտվեն 30 դրամ/ՄԲ սակագնից՝ ՄեգաՖոնի ցանցում GPRS ռոմինգից օգտվելիս: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Orange-ի մամուլի ծառայությունից:«Ռուսաստանը հայաստանցիների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, և անցած տարվա ընթացքում մենք նկատեցինք, որ մեր բաժանորդներից շատերն են օգտվում այս առաջարկից: Այս առաջարկի շնորհիվ ռոմինգը դադարում է լինել շքեղություն և պարզապես դառնում է ճամփորդության հարմարավետությունն ապահովող ծառայություն: Ուրախ ենք, որ մեր բաժանորդները կարող են Ռուսաստանում հարմարավետ կերպով օգտվել ռոմինգից՝ միանալով MegaFon-ի ցանցին», - ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունեն այլ առավելություններ ևս. բոլոր այլ մուտքային զանգերի և տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքն է 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |