Հաշմանդամություն ունեցող երեխաների թոշակը փոխանցվում է նրանց հետ կապ չունեցող հաստատությանը

Հաշմանդամություն ունեցող  երեխաների թոշակը փոխանցվում է նրանց հետ կապ չունեցող հաստատությանը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը հերթական մշտադիտարկումն է անցկացրել մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Երևանի թիվ 11 հատուկ դպրոցում:

Դպրոցում սովորում է 73 երեխա, որոնք տարբեր մարզերից են, հիմնականում` անապահով ընտանիքներից: ՄԻՊ գրասենյակից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ հատուկ դպրոցն իր աշխատանքը իրականացնում է հանրակրթական ծրագրով, ինչն իր հերթին բավական դժվարություններ է ստեղծում երեխաների համար: Այսօր դպրոցում 73 երեխայից տառաճանաչ է միայն 25-ը:

Դպրոցի հատուկ մասնագետները` հոգեբանը, սոցիալական աշխատողը երեխաների համապատասխան կարգավիճակի (մտավոր թերզարգացվածություն ունեցող երեխաներ) հետ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար չունեն հստակ աշխատանքային չափորոշիչներ:

Հատուկ դպրոցում բուժսպասարկումը նույնպես կանոնակարգված չէ, և Առողջապահության նախարարության կողմից սահմանված 0-18 տարեկան երեխաների արտահիվանդանոցային բուժսպասարկման չափորոշիչները դպրոցի բուժանձնակազմին հասանելի չեն:

Աշխատանքային խումբը արձանագրել է նաև, որ Խարբերդի մանկատնից թիվ 11 հատուկ դպրոց տեղափոխված հաշմանդամություն ունեցող 10 և ավելի երեխաների թոշակը փոխանցվում է խնամակալին (Խարբերդի մանկատանը) մինչդեռ այս երեխաները փաստացի բնակվում են հատուկ դպրոցում և նրանց բոլոր հոգսերը հոգում է դպրոցը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---