Հայ զինվորները բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

Հայ զինվորները բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 56 կգ քաշային Արամ Ավագյանին և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել բռնցքամարտիկ-զինծառայողներին Հայաստանի ու հայկական բանակի պատիվը բարձր պահելու և ծառայության ընթացքում մարզական հաջողություններ գրանցելու համար: ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայող-մարզիկներին պարգևատրել է գերատեսչական մեդալներով:

Տղաներն առաջին անգամ չէ, որ զինծառայության ընթացքում մասնակցում են միջազգային մրցույթի. 2012 թվականին Ուկրիանայում անցկացված առաջնությանը ևս բռնցքամարտիկ-զինվորները զբաղեցրել են մրցանակային տեղեր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---