14 ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հուլիսի վերջին 14 հայ դպրոցականներ մանկավարժների ուղեկցությամբ մեկնել են հանգստի Մերձմոսկովյան հարմարավետ մանկական առողջարաններից մեկը, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայությունը: Երեխաները 24 օր կանցկացնեն ԱՊՀ երկրների եւ Բալթիայի իրենց հասակակիցների հետ, իսկ օգոստոսին եւս 40 բարձր դասարանների հայ դպրոցակներ 2 շաբաթով կմեկնեն Սանքտ Պետերբուրգ: Մինչեւ ուսումնական տարվա սկիզբը հայկական դպրոցների 30 շրջանավարտներ կմեկնեն ՌԴ 12 քաղաքներ, այդ թվում Մոսկվա եւ Սանքտ Պետերբուրգ 28 մասնագիտությունների գծով անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Նրանց մեծ մասը մտադիր է վերադառնալ Հայաստան հետագա աշխատանքի համար: Նշենք, որ հայ դպրոցակնները մեկնում են Ռուսաստան արդեն մի քանի տարի շարունակ: Բոլոր միջոցառումները ֆինանսավորվում են Ռուսաստանի կառավարության կողմից Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդների միջեւ բարեկամության ամրապնդմանն ուղղավծ հատուկ ծրագրի շրջանակներում, նշվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---