ՎԼԱԴԻՄԻՐ ՊՐՅԱԽԻՆԸ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Նոր սահմանադրության ընդունումը ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն է, որը բխում է նաեւ երկրի շահերից: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած ՀՀ սահամանադրական բարեփոխումներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: «ՀՀ սահմանադրության ներկայիս նախագիծը ավելի մոտ է միջազգային չափանիշներին, այնտեղ հաշվի են առնվել շատ դիտողություններ»,-հայտրարել է նա: Պրյախինը նաեւ իր համաձայնությունն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի փոփոխությունների նախագծի բաց քննարկումների անհրաժեշտության մասին առաջարկին: Հայաստանի ընդդիմության կողմից սահմանադրության նախագծի քննարկումների հարցում հարուցվող հնարավոր խոչընդոտների վերաբերյալ Վլադիմիր Պրայխինը սահմանադրության քննարկումները համեմատել է ֆուտբոլային խաղի հետ, որտեղ հնարավոր է խաղացողներին եւ դատավորին կշտամբել, սակայն անիմաստ եւ անհասկանալի է համարվում սեփական դարպասներին խփած գոլը:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---