Ըստ Քլինթոնի, ՌԴ-ն նախկինի պես ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի կառավարությանը![]() 1 փետրվարի 2013 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն այսօր հեռանում է պաշտոնից, գտնում է, որ Ռուսաստանը նախկինի պես ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Մոսկվան կվերանայի իր մոտեցումը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ԱՄՆ պետքարտուղարը նաև մտահոգությոյւն է հայտնել Իրանի միջամտության առնչությամբ Սիրիայի գործերին: «Իրանն ամբողջությամբ Ասադի կողմից է և նրանց հետ երկխոսության համար հնարավորությունները փոքր են»,-ասել է Քլինթոնը: Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն կցանկանար, որ Սիրիայում իշխող ռեժիմը փոխվեր՝ կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների շնորհիվ: Կողմերին երկխոսության դրդելու մասին խոսել է նաև Ջոն Քերին, որը փոխարինեց Քլինթոնին պետքարտուղարի պաշտոնում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |