Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում 2809 միավորով 3-րդն է

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում 2809 միավորով 3-րդն է

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն փետրվարի 1-ին հրապարկել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախկինի պես 3-րդ տեղում է: Նա ունի 2809 միավոր, և Վլադիմիր Կրամնիկին, որը 2-րդ տեղում է, զիջում է ընդամենը մեկ միավորով: Վարկանիշի առաջատարը Մագնուս Կարլսենն է 2872 միավորով:

Ուժեղագույն շախմատիստների վարկանշային աղյուսակում ևս 4 հայ գրոսմայստեր կա: Վլադիմի Հակոբյանը 2704 միավորով բարձրացել է 45 տեղը, Սերգեյ Մովսիսյանն ունի 2695 միավոր և 54-րդ տեղում է: 80-րդ հորիզոնականում է Գաբրիել Սարգսյանը 2666 միավորով, Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 2663 միավորով 82-րդն է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---