Հայրիկյանի մահափորձի վայրում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ

Հայրիկյանի մահափորձի վայրում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը հետաքննելու համար ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ:

Նշանակվել են համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---