ԱՄՆ-ում մահացել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ, Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Վլադիմիր Ենգիբարյանը մեծագույն հայ բռնցքամարտիկներից էր, տեխնիկական և տակտիկական փայլուն պատրաստականություն ունեցող մարզիկ, ով դարձել է 1956թ. Մելբուրնի 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադայի հաղթող, Եվրոպայի և Խորհրդային Միության եռակի չեմպիոն։ Նրա մենամարտերը բռնցքամարտի շատ մասնագետներ մինչև օրս էլ համարում են ինքնատիպ և անկրկնելի։ Անվանի բռնցքամարտիկը ծնվել է 1932թ. Տավուշի մարզի Սևքար գյուղում, սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալով մարզիկի իր կոչմանը, ծառայել է սիրած մարզաձևին: Վլադիմիր Ենգիբարյանը 1957թ. դարձել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, 1965թ. արժանացել է վաստակավոր մարզչի, իսկ 1968թ.՝ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչումներին: Լեգենդար բռնցքամարտիկը 1959-90-ին եղել է Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով: Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործում ունեցած մեծ ավանդի համար նա պարգևատրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով: Մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչները ցավակցում նրա ընտանիքին և հայտնում իրենց զորակցությունը: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ժամը 14:00-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա վաստակաշատ մարզիկի հոգեհանգստի արարողությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |