Լարվածության ընդհանուր դինամիկան Հարավային Կովկասում կաճի

Լարվածության ընդհանուր դինամիկան Հարավային Կովկասում կաճի

PanARMENIAN.Net - Լարվածության ընդհանուր դինամիկան Հարավային Կովկասում կաճի, քանի որ ավելանում են մարտահրավերները: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, ՌԴ Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի ռազմավարական ծրագրման ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոբյանինը:

Ինչպես ենթադրել է Սոբյանինը, հեղափոխությունների ու իշխանափոխությունների ալիքը կանցնի սարերից այն կողմ՝ սրելով իրավիճակը Միջին Ասիայում և Կովկասում: Նրա կարծիքով, Կովկասում բախումնային կետերը հստակ են՝ դա դրսից հրահրվող ադիգա-չերքեսական հարցն է Հյուսիսային Կովկասում, նվազ ակտուլ Ղարաբաղի հարցն է, Վրաստանի հնարավոր ռևանշի ֆանտազիաներն են Աբխազիան ու Հարավային Օսեթիան վերադարձնելու հարցում, աճող ներքին դիմակայությունն է Վրաստանում: Փորձագետը չի բացառել արաբական հեղափոխությունների հավանականությունը ԱՊՀ երկրներում, ոչ միայն «նարնջագույնի» իմաստով, այլ նաև բռնության մակարդակի, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---