Ռամկավար Ազատական կուսակցություն. Անցել են կրակոցներով հարցեր լուծելու ժամանակները 1 փետրվարի 2013 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Նախագահական նախընտրական քարոզարշավի եռուն շրջանում, երբ ամեն ինչ ընթանում էր հանգիստ, խաղաղ, հանդուրժողական ու գործնական մթնոլորտում, երբ կային բոլոր հնարավորությունները վերջապես Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ուղղությամբ արձակած կրակոցները խաթարեցին այդ բնականոն ընթացքը: Այս ամենը հարցեր են առաջացնում ու վնաս հասցնում ՀՀ հեղինակությանը, սասանում հայ ժողովրդի բարի համբավն ու վարկը միջազգային կառույցներում: Ռամկավար Ազատական կուսակցությունը դատապարտում է կատարված քստմնելի արարքը, այն որակում վտանգավոր ու վիրավորական, որն ուղղված է նաև ՀՀ պետականության, ներկա իշխանությունների և, ընդհանրապես, հայ ժողովրդի հասցեին և համապատասխան կառույցներից պահանջում` կարճ ժամկետում բացահայտել ոչ միայն հանցագործությունը կատարողներին, այլև նրանց թիկունքում կանգնած բոլոր ուժերին և պատժել օրենքի ողջ խստությամբ: Ռամկավար Ազատական կուսակցությունը գտնում է, որ այլևս անցել են կրակոցներով հարցեր լուծելու ժամանակները և բոլոր նրանք, ովքեր հույս ունեն նման անմարդկային մեթոդներով խաթարել հանրապետության գործնական ու կայացող ժողովրդավարության միջավայրը, պատասխան պիտի տան օրենքի տառին համապատասխան: Ռամկավար Ազատական կուսակցությունը շուտափույթ առողջացում է մաղթում Պարույր Հայրիկյանին և ցանկանում, որ նա հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերադառնա ակտիվ քաղաքական կյանք, ասվում է կուսակցության հանրապետական վարչության հայտարարության մեջ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |