ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարը կոչ է արել հետաքննել Հայրիկյանի դեմ մահափորձը և չլարել իրավիճակը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարը կոչ է արել հետաքննել Հայրիկյանի դեմ մահափորձը և չլարել իրավիճակը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Յանես Լենարչիչը մտահոգություն է հայտնել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ և ապաքինում մաղթել նրան:

«Այդ հարձակումը խիստ մտահոգիչ է երկրում ընթացող ընտրական գործընթացների համար և ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին էլ ավելի չլարել իրավիճակն երկրում: Մենք նաև կոչ ենք անում համապատասխան մարմիններին լիարժեք հետաքննել այդ միջադեպը»,-ասել է նա:

Յանես Լենարչիչը նշել է նաև, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է ապահովեն ընտրական գործընթացների հանգիստ ընթացքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---