Վարչապետ. Հայրիկյանի` քարոզարշավը շարունակելը կախված կլինի վերականգնման ընթացքից![]() 1 փետրվարի 2013 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ վիրահատությունից հետո Հայրիկյանի վերականգնման գործընթացն ավելի արագ է ընթանում: «Պարույր Հայրիկյանի տրամադրությունը բավականին բարձր է, որովհետև ինքն էլ զգում է, որ իր վիճակը լավ ընթացքի մեջ է: Մենք վստահ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում նա ոտքի կկանգնի, և բժիշկներն այդ առումով դրական գնահատականներ են տալիս»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը վստահեցրել է, որ բոլոր ծառայությունների հետ մշտական կապի մեջ են, և այս պահին մահափորձի հետ կապված ոչ մի վարկած չի բացառվում: Տիգրան Սարգսյանը ևս դեռ ոչ մի գնահատական չի տալիս։ «Պատմեց ամեն ինչ, թե ինչպես պատահեց, ինչ նախատրամադրվածություն կար: Նա ոչ մի թշնամի չուներ, և չկար կանխավարկած, թե որևիցե մեկը ցանկանում էր իրենից հաշիվ մաքրել»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ թեկնածուի քարոզարշավը շարունակելը կախված կլինի նրանից, թե վերականգնման այս փուլն ինչպես կընթանա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |