Բագրատյանը Հայրիկյանին առաջարկել է հետաձգել քարոզարշավը 1 փետրվարի 2013 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կեսօրին նորից այցելել է Պարույր Հայրիկյանին: Ֆեյսբուքյան իր էջում նախագահի թեկնածուն գրել է, որ Պարույր Հայրիկյանի առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում: «Վիրահատությունից հետո նորմալ խոսում էր, գիտակցությունը տեղն էր: Նույնիսկ հասցրեցինք մտքեր փոխանակել ընտրարշավի` հետագա հնարավոր շարունակության թեմայով: Ես նրան ասացի, որ հարկավոր է հետաձգել քարոզարշավը մինչ նրա ապաքինումը եւ չնայած որ մեր քարոզարշավը ողջ թափով ընթացքի մեջ էր, մենք հարգում ենք Սահմանադրությունը, որում ասվում է, որ նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում ընտրությունը հետաձգվում է երկու շաբաթով»,- գրել է Հրանտ Բագրատյանը: Երեկ՝ ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով նախագահի թեկնածուին տեղափոխել էին բժշկական կենտրոն: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |