Հայրիկյանը պատրաստվում է հետաձգել քարոզարշավը. պաշտոնական հայտարարություն դեռ չկա 1 փետրվարի 2013 - 19:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախընտրական քարոզարշավը հետաձգելու մասին պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց թեկնածուի շտաբի ղեկավար Մանյա Այվազյանը: Ավելի վաղ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ չէր ցանկանա հետաձգել ընտրությունները, ապա նշել, որ ամեն դեպքում հարկադրված է ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը: Մանյա Այվազյանը հայտնեց, որ Հայրիկյանին այցելել է նաև Սահմանադրական դատարաանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա հանդիպումից հետո հայտարարել է, որ այդ պահին Պարույր Հայրիկյանը քարոզարշավը հետաձգելու խնդրանքով դատարան դիմում չի ներկայացրել: ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Ընտրությունների հետաձգումը կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |