Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում մեքենայում բռնկված հրդեհը մարվել է

Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում մեքենայում բռնկված հրդեհը մարվել է

PanARMENIAN.Net - Քիչ առաջ մարվել է Երևանի Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Ամենայն հավանականությամբ շարժիչում կարճ միացում է եղել, ինչի հետևանքով էլ հրդեհը բռնկվել է: Զոհեր չկան, վիրավորներ ևս», - PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց հրշեջներից մեկը:

«Ընթացքի ժամանակ չի սկսվել, եկա, կանգնեցի, նոր», - PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց մեքենայի վարորդը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---