Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերին ոսկե մեդալ է հանձնվել![]() 1 փետրվարի 2013 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերին է հանձնել ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը և ՀՀ մշակույթի նախարարի նամակ-ուղերձը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է մշակույթի նախարարությունից: Հանդիսավոր արարողությանը ներկա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը հանդես են եկել ելույթներով՝ կարևորելով 84-ամյա վարպետի վաստակը հայության և ողջ մարդկության համար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |