Վ.ՊՐՅԱԽԻՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԱՌԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 6 օգոստոսի 2005 - 08:14 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն հուսով է, որ Հայաստանի իշխանությունների ջանքերը Սահմանադրության բարեփոխման ուղղությամբ կպսակվեն հաջողությամբ եւ աշնանը կայանալիք հանրաքվեի ժամանակ հայ ժողովուրդը կասի «այո» սահմանադրական փոփոխություններին: «ԵԱՀԿ-ն ողջունում է փաստը, որ հայկական կողմը ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների առաջարկների զգալի մասը եւ ԵԱՀԿ Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի առաջարկները», - հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: «Սա չի նշանակում, որ մենք բավարարված ենք բոլոր փոփոխություններով: Ոչ բոլոր առաջարկներն են հաշվի առնվել», - նշել է դիվանագետը` նկատի ունենալով, մասնավորապես, ԶԼՄ-ների աշխատանքը կարգավորող մարմինների անդամների ավելի թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությանը վերաբերող առաջարկը: Ներկայումս դրանց անդամներին նշանակում է երկրի նախագահը: Ընդդիմության` սահմանադրական փոփոխությունների քննարկմանը մասնակցել-չմասնակցելու հարցի կապակցությամբ Պրյախինը հայտարարեց. - «Հայաստանում ընդդիմությունը պառակտված է: Մի կողմից, «Արդարություն» դաշինքը նշում է, թե լավ կլինի, որ մասնակցեն բարեփոխումներին քաննարկմանը, մյուս կողմից, դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է դրան»: Պրյախինի խոսքերով, սահմանադրական բարեփոխումների ընդունումը կնշանակի, որ Հայաստանը «ժողովրդավարության առումով առաջընթաց քայլ է անում»: «Եթե ընդդիմությունը իր կողմնակիցների կոչ անի դեմ քվեարկել կամ բոյկոտել հանրաքվեն, փոփոխությունները չեն ընդունվի, եւ կունենանք 1995 թվականի Սահմանադրությունը, որը չի արտացոլում ազգի ներկայիս պահանջմունքները: Ուստի կոչ եմ անում բոլոր կողմերին սթափ գնահատել իրավիճակը»: Հայաստանում հեղափոխության կամ իշխանափոխության հնարավորության վերաբերյալ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն ասաց, թե ինքը «էվոլյուցիոն զարգացման կողմնակից է եւ դեմ է բռնություններին»: Իսկ հեղափոխությունը, ըստ նրա, «ենթադրում է բռնություններ»: Նրա համոզմամբ, Հայաստանում այսօր առկա են առանց բռնությունների ժողովրդավարական բարեփոխումների հասնելու համար անհրաժեշտ պայմանները: «Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը համոզված չէ, թե այն ուժերը, որոնք կգան իշխանության, կկարողանան բարելավել իրենց վիճակը», - ասաց Վլադիմիր Պրյախինը` եզրակացնելով. - «Ուստի, դասական իմաստով, Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |