Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. Վարդան Սեդրակյանի քարոզարշավային պլանները փոխվել են![]() 2 փետրվարի 2013 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ ակտիվ քարոզարշավը սկսելու է փետրվարի 1-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, ուրբաթը շաբաթից շուտ եկավ. «Հիմա ակտիվ քարոզաշավ անելը նաև բարոյական տեսակետից է անընդունելի, պետք է սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, ես չեմ որոշողը, մի քանի օրով աշխարը չի փլվի, սպասենք, տեսնենք ինչ է հայտարարում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը», - ասաց թեկնածլուն և հավելեց, որ Հայրիկյանի դեմ արված մահափորձը ամենաշատը նախագահի երկու թեկնածուի պլաններին խանգարեց. «Ամենաշատը սրանից տուժեցին գործող նախագահն ու Անդրիաս Ղուկասյանը: Իհարկե, մնացածին էլ ինչ-որ չափով, ասենք, Րաֆֆին դժվար աջուձախ բարևելով շարունակի հանգիստ շրջել փողոցներով, իսկ գործող նախագահը սրանից հետո չի կարող ասել, որ գնում է դեպի ապահով Հայաստան: Անդրիասի հարցը մի փոքր այլ է, նա էլ ստիպված պետք է հացադուլը երկարացնի», - ասաց Վարդան Սեդրակյանը: Անդրադառնալով Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հնարավոր կազմակերպիչներին, Վարդան Սեդրակյանն ասաց, որ կարող է ասել միայն՝ ով չէր անի դա. «Իշխանությանը դա միանշանակ պետք չէր, իսկ թեկնածուներից որևէ մեկը դա անելու ոչ ուժ ուներ, ոչ էլ՝ շարժառիթ», - եզրափակեց թեկնածուն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |