Վարդան Սեդրակյան. Հայրիկյանին մի մանդատ էլ չտվեցին. Շուշան Պետրոսյանի չափ է՞լ չկար

Վարդան Սեդրակյան. Հայրիկյանին մի մանդատ էլ չտվեցին. Շուշան Պետրոսյանի չափ է՞լ չկար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն,անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երեկ առավոտյան իրեն զանգել և հարցրել են, թե ինչով կարող է բացատրել այն, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել Հայրիկյանին.

« Ես չեմ հասկանում, ինչի՞ց են նման բան եզրակացրել, քանի որ ես մտել եմ վերակենդանացման բաժանմունք և տեսել եմ Հայրիկյանին:Ես Հայրիկյանի հետ չեմ զրուցել, բայց խոսել եմ նրա կնոջ հետ: Ուզում եմ հասկանալ՝ նման տեղեկատվություն տարածելով ի՞նչ են ուզում ցույց տալ: Ինչ վերաբերում է մահափորձին, ասացին, որ դա հարված էր պետականությանը, իշխանությունններին, բայց ես այդ տեսակետը չեմ կիսում: Պետության հարված հասցվել է մարտի 1-ին, հոկտեմբերի 27-ին, բայց ոչ այսօր: Սա հարված էր քարոզարշավին: Այդքանը», - ասաց թեկնածուն և հավելեց, որ վերջին երկու օրերին միայն պաթետիկ գնահատականներ է լսում:

«Հիմա, որ սկսել են այս երկար ճառերն ասել, թե Հայրիկյանը մեր անկախության խորհրդանիշն է, և այլն, և այլն, ինչի՞ համար է. էդ մարդուն մի մանդատ չտվեցին, Շուշան Պետրոսյանի չափ է՞լ չկար», - եզրապակեց նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---