Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար պետք է սպասել Ադրբեջանի նախագահական ընտրություններին 2 փետրվարի 2013 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը, թեև Ստեփանակերտի օդանավակայնի բացման ժամկետներ նշել չեն ուզում, բայց կարծում են, որ հիմա այն գործարկելու ամենահարմար պահը չէ. «Պետք է սպասել Ադրբեջանում նախագահական ընտրությունններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Շիրինյանը, իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ Գևորգ Մելքոնյանը համաձայնեց քաղաքագետի հետ: Բանախոսներն անդրադարձան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նոիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը կապված Ստեփանակերը օդանավակայանի հետ. «Քաղաքացիական օդանավերին հարվածելուն դեմ արտահայտվելով, ՀԱՊԿ-ն ցույց տվեց իր հստակ դիրքորոշումն այս հարցում»,-ասաց Գևորգ Մելքոնյանը, իսկ Լևոն Շիրինյանը հակադարձեց նրան: Քաղաքագետը գտնում է, որ այդ դեպքում ՀԱՊԿ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա: Լևոն Շիրինյանը Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը նախապատրաստվելու տարբերակ է առաջարկում: Ըստ նրա՝պետք է ստեղծել մի հանձնախումբ, որի կազմում կլինեն անկախ փորձագետներ, քաղաքագետներ ու բարձրաստիճան զինվորականներ. «Հանձնախումբը պետք է գիշեր ու զօր աշխատի, հաշվարկի ամեն բան, հետո միայնկմտածենք առաջին թռիչքի մասին»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում լրագրողների հետ հանդիման ժամանակ «անհաջող կատակ» էր որակել Ադրբեջանի մեջլիսի ընդունած օրենքը, որով թույլատրվում է խոցել ադրբեջանական օդային տարածք մտած ինքնաթիռները, այդ թվում՝ քաղաքացիական օդանավերը: «Կարդացել եմ նման արձագանքների մասին ու մտածել եմ, որ դա կամ անհաջող կատակ է, կամ մտքի անհաջող ձևակերպում: Ես խիստ կասկածում եմ, որ մեր օրերում ցանկացած երկրի ղեկավարություն կարող է ուղղակի հրաման տալ կրակ բացել քաղաքացիական ինքաթիռների վրա: Պատմության մեջ եղել են նման դեպքեր, սակայն մենք հիշում ենք նաև դրանց վերաբերյալ միջազգային ուժերի արձագանքը: Ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ իրեն քաղաքակիրթ համարող պետությունը իրեն թույլ կտա ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: Այնպես որ, ես նման հայտարարություններին լուրջ չեմ վերաբերում»,- ասել էր Բորդյուժան: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |