Սոցիոլոգ. Հայրիկյանի ճանաչվածության ինդեքսը 30 տոկոսով աճել է

Սոցիոլոգ.  Հայրիկյանի ճանաչվածության ինդեքսը 30 տոկոսով աճել է

PanARMENIAN.Net - Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո նրա ճանաչվածության ինդեքսը 30 տոկոսով աճել է՝ 50-ից դառնալով 80: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Սենսացիան ապրում է մեկ շաբաթ, շատ լուրջ իրադարձությունը կարող է քննարկվել երկու շաբաթ, իսկ հետո գնում է դեպի անկում»,- ասաց Ադիբեկյանը: Ըստ նրա՝ մեկ ամիս անց շատերը չեն հիշի, որ նրան կրակել էին: Սոցիոլոգն ասաց, որ եթե ընտրությունների օրը չփոխվի, Հայրիկյանն ավելի շատ ձայներ հավաքելու հնարավորություն կունենա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---