2012 թվականին «Զվարթնոց» օդանավակայանով փոխադրվել է մոտ 1.7 մլն մարդ![]() 2 փետրվարի 2013 - 17:21 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունվարից-դեկտեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 691 815 ուղևոր` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 1 600 897 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում ենՀայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 846 115 մարդ` 2011թվականի 792 944-ի դիմաց, մեկնել է 845 700 մարդ` 2011 թվականի 807 953 -ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 12 251 տոննա բեռ` 2011թ. 10 014 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 6 687 տոննա բեռ` 2011թ. 4 741 տոննայի դիմաց և ներկրվել է 5 564 տոննա` 2011թ. 10 392 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 10 392 ` 2011թ. 9 858 -ի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |