ԱՄՆ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՐՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ» ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմակայաններ տեղադրել Ադրբեջանում»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Անդրադառնալով առաջիկա ընտրությունների հարցերին` նա ասել է, որ ԱՄՆ-ն տարբերություն չի դնում կուսակցությունների միջեւ եւ բարեկամական հարաբերությունների կողմնակից է բոլոր քաղաքական կուսակցությունների հետ.«Սպիտակ տունը աջակցում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Ադրբեջանում: Մենք շահագրգիռ ենք այստեղ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում եւ ցանկանում ենք, որ Ադրբեջանը ժողովրդավարության աղբյուր դառնա Հարավային Կովկասում», հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---