Պարույր Հայրիկյան. Նոր ընտրություններ կազմակերպելու ծրագիրը բացառվում է 2 փետրվարի 2013 - 19:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն, ում վրա երկու օր առաջ մահափորձ է իրականացվել, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկ ՍԴ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ քննարկել է Սահմանադրական դատարան դիմելու հարցը. «Նրանց հետ զրույցների ժամանակ ես հստակ ասել եմ, որ նոր ընտրություններ կազմակերպելու ծրագիրը բացառվում է: Ես որքան էլ վատ լինեմ դա չեմ անի, որովհետև այս գործողության մեջ տեսնում եմ նաև այդ նպատակադրումը. թեկնածուներից մեկին վերացնեն, ստիպված պիտի նոր առաջադրումներ լինեն, ընտրությունն էլ զրոյից սկսվի: Անկեղծ կուզեի, որ մենք ավելի լավ եղանակի անեինք ընտրությունները, այսինքն, եթե 40 օր հետաձգվեր արդեն տաք կլիներ, մարդկանց հետ շփվելն էլ` հաճելի և տոնական: Իմ սիրած եղանակներից մեկը կլիներ, բայց ես ընտրությունները չեմ հետաձգի: Ինչ վերաբերում երկու շաբաթյա հետաձգմանը, դրա մասին խորհում եմ»: Պարույր Հայրիկյանն ասել է, որ իր ինքնազգացությունը հաշվի առնելով, երկուշաբթի, ամենաուշը երեքշաբթի բոլոր հարցերին վերջնական պատասխան կտա: «Կամ դիմում կգրեմ ՍԴ` երկու շաբաթ հետաձգելու խնդրանքով, կամ էլ իմ մեջ ուժ կգտնեմ, որ նույնիսկ այդ հետաձգումը տեղի չունենա»,-ասել է նախագահի թեկնածուն: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |