ԻոսիՖ Կոբզոնը կատարեց խոստումը. Նա այսօր Գյումրիում էր (վիդեո)

ԻոսիՖ Կոբզոնը կատարեց խոստումը. Նա այսօր Գյումրիում էր

PanARMENIAN.Net - ՌԴ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն այսօր այցելել է Գյումրի: Կոբզոնը երաժշտական փողային գործիքներ է նվիրել թիվ 4 երաժշտական դպրոցին` կատարելով 2012 թվականի նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպված «Ես սիրում եմ քեզ, կյանք» հոբելյանական բարեգործական համերգի ժամանակ իր տված խոստումը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի մամուլի խոնակ Զոհրաբ Եգանյանը, այցի ընթացքում կայացել է հանդիպում Գյումրու քաղաքապետարանում, ինչից հետո երգիչն այցելել է Պատվո բլուր, հուշապսակ է դրել 88-ի աղետի զոհերի հիշատակն հավերժացնող կոթողին:

Իոսիֆ Կոբզոնը հանդիպել է նաև գյումրեցի մտավորականներին, կատարել է հայտնի ու սիրված երգեր: Հիշեցնենք, որ Կոբզոնն ամիսներ առաջ Երևանում էր, որտեղ կայացավ նրա 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---