ԲՀԿ-ն ընտրություններին չի խառնվում, ԲՀԿ-ականները, սակայն, գաղթակղությանը չդիմացան

ԲՀԿ-ն ընտրություններին չի խառնվում, ԲՀԿ-ականները, սակայն, գաղթակղությանը չդիմացան

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես և հայտարարել էր, նախագահական ընտրութուններին որևէ ձևաչափով չի մասնակցում: Կուսակցությունը «մի կողմ է քաշվել» և հանդիսատեսի կարգիվիճակով է դիտում նախընտրական գործընթացները:ԲՀԿ-ն պաշտոնապես չի խառնվում ոչնչի, բայց կուսակցականների մի մասը այդպես էլ չի դիմանում գայթակղությանը և ակտիվ ներգրավվել է նախընտրական պայքարին:

ԲՀԿ անդամներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, չնայած այս ընտրություններում իր կուսակցության պաշտոնական դիրքորոշմանը, լինելու է ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ԲՀԿ-ական շատ ընկերներ ունի, ովքեր նույնպես Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչությունն են իրականցնում:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը, իսկ եթե ԲՀԿ անդամները որոշեն մասնակցել ընտրություններին այս կամ այն կերպով, դա իրենց խնդիրն է: «Կուսակցությունը որևէ մեկին չի սատարում», - ևս մեկ անգամ հայտարարեց Ուրիխանյանը:

«ԲՀԿ կարծիքը հայտնի է բոլորին, բայց միևնույն ժամանակ ԲՀԿ կարկառուն անդամներ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Սիսիանի քաղաքապետը, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը բացահայտ հայտարարել են, որ պաշտպանում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Յուրաքանչյուր մարդու իրավունքն է քարոզչություն տանել իր նախընտրած թեկնածուի համար», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---