Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում հիանալի գիտեն, թե ում մեղքով ղարաբաղյան հանգուցալուծումը մինչ օրս չի գտնվել![]() 4 փետրվարի 2013 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակում պետք է ապրեն ապագայում: Դա ինքնորոշման համար պայքարի դասական օրինակ է, և չկա ոչ մի փաստարկ, որը կարող է բացատրել թե ինչու Արցախի ժողովուրդը պետք է զուրկ լինի նման իրավունքից: Մյուս բոլոր հարցերն ածանցյալ են: Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա, էականորեն կաևոր է տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման ամրապնդման միջազգային մեխանիզմները: «Ադրբեջանը, լինելով ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ, գործնականում սպառազինությունների մրցավազք է ծավալել և բացահայտ կերպով խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները»,-ասել է ՀՀ նախագահը: «Մենք շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ: Սակայն, նման պայմաններում անիրատեսական է առաջընթաց ակնկալելը: Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այդ հարցով Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում հիանալի գիտեն, թե ում մեղքով ղարաբաղյան հանգուցալուծումը մինչ օրս չի գտնվել: Նրանք հիանալի հիշում են, թե ով ձախողեց բանակցությունները Քի Ուեսթում և Կազանում: Նրանք գիտեն նաև, որ խնդրի բուն էությունն այն չէ, որ ԼՂ ինքնապաշտպանության ուժերը վերահսկում են մերձակա տարածքները, հետևաբար, լուծումն էլ կախված չէ դրանք վերադարձնելուց»,-ասել է Հայաստանի նախագահը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |