ՀՀ նախագահ. Ռուսաստանի ներկայությունը Ղարաբաղի շուրջ բանակցային ձևաչափում շատ տաք գլուխներ է սառեցնում![]() 4 փետրվարի 2013 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորագույն միջնորդներից է Ֆրանսիայի և ԱՄՆ հետ միասին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա, միայն ռուսական միջնորդության շնորհիվ հաջողվեց զինադադար կքել 1994 թվականին: Ինչպես նշել է ՀՀ նախագահը, լուրջ հույսեր էին կապված ռուսական վերջին միջնորդությունների հետ: «Սակայն, ավաղ, Ադրբեջանն արգելակեց այդ գործընթացը՝ մշտապես նոր ուղղումներ ու փոփոխություններ առաջարկելով արդեն գործնականում համաձայնեցված փաստաթղթի համար: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը հակամարտության լուծման որոնումներին հետևողական և անձնական մասնակցության համար: Վստահ եմ, որ Ռուսաստանի ներկայությունը միայն Ղարաբաղի շուրջ բանակցային ձևաչափում շատ տաք գլուխներ է սառեցնում»,-ասել Սերժ Սարգսյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |