Ստոմատոլոգները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի մոտ![]() 4 փետրվարի 2013 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ինչպես և նախատեսված էր, փետրվարի 4-ին ստոմատոլոգները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի մոտ, որտեղ այսօր արտահերթ նիստ է գումարվել: Ատամնաբույժները պահանջում են վերանայել «Արտոնագրված վճարումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն հունվարի 1-ից նրանք պետք է ամսական 60-80 հազար դրամ վճարեն յուրաքանչյուր ատամնաբուժական աթոռի համար: Նման հարկային բեռը կարող է հանգեցնել ծառայությունների թանկացմանը, աշխատատեղերի կրճատմանը, մրցունակության նվազմանը այդ ոլորտում: Ատամնաբույժներն օրերս արդեն իրենց բողոք դիմումն էին ներկայացրել կառավարությանը, նախագահի աշխատակազմին, առողջապահության նախարարությանը, սակայն, մինչ օրս պատասխան չեն ստացել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |