Ծառուկյանն առաջին անգամ ներկայացավ 5-րդ գումարման ԱԺ նիստերին![]() PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր առաջին անգամ մասնակցեց 5-րդ գումարման Ազգային ժողովի նիստերին: 3-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկին նա կարճ ժամանակով ներկայացավ նիստին և մի փոքր անց հեռացավ: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանն արդեն գնացել է ԱԺ-ից և լրագրողների հետ չի հանդիպելու։ Ավելացնենք, որ ԲՀԿ առաջնորդը ամենաշատ բացակայած պատգամավորն է։ Նա նույնիսկ 5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկին ներկա չի եղել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |