Սերգեյ Միքայելյանը և Սյուզաննա Վարոսյանը Հայաստանի դահուկավազքի առաջնության հաղթողներն են![]() 4 փետրվարի 2013 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը, որն ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում: Առաջնությանը մասնակցում են 50 մարզիկներ, որոնցից երկուսը ժամանել են Ավստրալիայից և Չեխիայից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանը, մրցումային առաջին օրը մեդալներ են խաղարկվել 1200 մ սպրինտ (դասական ոճ) ձևում: Կանանց պայքարում հաղթող է դարձել Սյուզաննա Վարոսյանը (Աշոցք), 2-րդ և 3-րդ տեղերն են զբացեղրել համապատասխանաբար Գրիմեռ Լեսինցկան (Ավստրալիա) և Աննա Մխիթարյանը (Գյումրի): Տղամարդկանցից հաղթող է դարձել Սերգեյ Միքայելյանը, իսկ Թադևոս Պողոսյանն ու Արթուր Եղոյանը զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը: Բոլոր դահուկորդներն էլ ներկայացնում են Աշոցքը: Փետրվարի 5-ին կայանալու են 10 կմ (տղամարդիկ) և 5 կմ դասական (կանայք) ոճերի առաջնությունները, իսկ փետրվարի 6-ին` տղամարդկանց 15 կմ և կանանց 10 կմ ազատ ոճերի մրցումները: Այս մրցաշարից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |