Պետական մարմինների կայքերի միասնականացման նախագիծը դեռ վերամշակման փուլում է![]() 4 փետրվարի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջների մասին» ՀՀ կառավարության նախագիծը դեռևս գտնվում է վերամշակման փուլում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարարության Կապի և տեղեկատվայացման վարչության պետ Նորայր Ստեփանյանը, նախագիծը դեկտեմբերին խմբագրվել է, մշակվել, սակայն դեռևս գտնվում է կառավարությունում և պարզ չէ, թե երբ կկիրառվի: «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռ 2011 թվականին: Դրանով նախատեսվում է կանոնակարգել և միասնականացնել պաշտոնական ինտերնետային կայքերը: Ինչպես նշված է նախագծում՝ պետական կառավարման մարմինների կայքերին ներկայացվող պահանջներն են. տեղեկատվական և տեխնոլոգիական բաղկացուցիչների պահպանման և ապահովման պահանջներ, տեխնիկական և կազմակերպչական բնույթի պահանջներ, անվտանգության ապահովման բնույթի պահանջներ: Որոշման ընդունումից հետո բոլոր ՀՀ պաշտոնական կայքերը պետք է համապատասխանեն այստեղ տեղ գտած պահանջներին: Նորայր Ստեփանյանը ավելի վաղ ասել էր, որ նախագծի նպատակն է համակարգել, նույնականացնել պետական մարմինների կայքերը թե՛ արտաքին տեսքի, թե՛ տեխնիկական առումով, ինչը հնարավորություն կտա ավելի հեշտ կազմակերպել անվտանգության հետ կապված հարցերը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |