ՀՀ ԱԳՆ ՓՈԽՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՉԻՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը հանդիպել է իր չին գործընկեր Ճաո Չժունհուայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջազգային արդի խնդիրների շուրջ քաղաքական երկխոսություն անցկացնելու հնարավորությունը եւ նշեցին երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներով պարբերաբար այցելություններ եւ հանդիպումներ անցկացնելու վերջերս ձեւավորված ավանդույթը: Փոխարտգործնախարարները գոհունակությամբ նշեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը: Չաո Չժունհուայը ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները, հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ, ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ Չինաստանի մոտեցումները: Խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդլայնման շուրջ ծավալված քննարկումների մասին` պարոն Չժունհուայը նշեց, որ իր երկիրը խնդիրը դիտարկում է ՄԱԿ-ի որպես ընդհանուր կառույցի բարեփոխումների շրջանակում: Իր հերթին Արման Կիրակոսյանը կարեւորեց համաձայնեցման սկզբունքի անհրաժեշտությունը, մասնավորապես այնպիսի գլոբալ խնդիրների շուրջ ինչպիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնումն է: Ա. Կիրակոսյանը ընդհանուր գծերով ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---