Նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունում հաղթել են Վասիլ և Գոհար Շահնազարյանները

Նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունում հաղթել են Վասիլ և Գոհար Շահնազարյանները

PanARMENIAN.Net - Էջմիածնի համար մեկ մարզադպրոցի փակ դահլիճում ավարտվել է նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունը: Տղամարդկանց պայքարում հաղթողներ են դարձել Վասիլ Շահնազարյանը, Արշակ Պետրոսյանը և Վիգեն Սմբատյանը: Կանանցից պատվոհարթակին կանգնել են Գոհար Շահնազարյանը, Ռոզա Գրիգորյանը և Գոհար Հակոբյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը նշել է, որ առաջնությանը մասնակցել են 58 մարզիկներ:

Առաջնությունից հետո Հայաստանի ընտրանին 3 մարզիկներով հավաք է անցկացնելու Էջմիածնում: Գոհար Շահնազարյանը, Նունե Վասիլյանը և Արշակ Պետրոսյանը պատրաստվելու են փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---