Ոստիկանապետ. Հայրիկյանի դեմ արված մահափորձը բացահայտելու համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները![]() 4 փետրվարի 2013 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետ արդեն տարիներ տևող համագործակցությունը, մասնավորապես՝ աջակցությունն ու օժանդակությունը ոստիկանության բարեփոխումների գործընթացին: Ոստիկանության պետն անդրադարձել է նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին և նշել, որ նախագահի թեկնածուի հետ կատարվածը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները: Գործի նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ: Վլադիմիր Գասպարյանը հիշեցրել է, որ դեռևս հունվարի 17-ի հայտարարությամբ ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պատասխանատվություն է ստանձնել ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար և հանձնառությանը հավատարիմ՝ ձեռնարկել է մի շարք միջոցառումներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վլադիմիր Գասպարյանը վերահաստատել է նախագահի թեկնածուների և նախընտրական հավաքների անվտանգությունն ապահովելու՝ ոստիկանության հանձնառությունը ու հավաստիացրել, որ ամեն ինչ է արվում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |