ԱՄՆ փոխնախագահ. Ռազմական գործողությունը Մալիում պետք է անցնի ՄԱԿ հսկողության տակ

ԱՄՆ փոխնախագահ. Ռազմական գործողությունը Մալիում պետք է անցնի ՄԱԿ հսկողության տակ

PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունը Մալիում պետք է անցնի ՄԱԿ հսկողության տակ, գտնում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Այդ մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո, հայտնում է Բի-բի-սին:

Ըստ Բայդենի, Մալիի հյուսիսի ազատագրման գործողությունը պետք է գլխավորեն աֆրիկյան երկրները, որից հետո այն պետք է անցնի ՄԱԿ հսկողության տակ:

Կայուն կառավարության ստեղծումը Բամակոյում պետք է քաղաքական գործընթացի արդյունք հանդիսանա, ասել է Բայդենը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---