Յուրա Մովսիսյանն առաջին գոլն է խփել «Սպարտակի» կազմում![]() 5 փետրվարի 2013 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Յուրա Մովսիսյանն իր առաջին հանդիպումն է անցկացրել մոսկովյան «Սպարտակի» կազմում: Արաբական Էմիրություններում երկրորդ ստուգողական խաղում «Սպարտակը» հաղթել է տեղական «Ալ Դաֆրա» ակումբին 2:0 հաշվով: Առաջինը հաշիվը բացեց Դինիյար Բիլյալետդինովը: Երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկան միանգամից 8 նորեկներ: Ինչպես և նախատեսված էր, հարձակվողներ Յուրա Մովսիսյանը, Ուորիսն ու Կոզլովը 30-ական րոպե անցկացրեցին դաշտում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 81-րդ րոպեին Մովսիսյանը դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է դարպասի հեռավոր անկյունը, ավարտին հասցնելով Բիլյալետդինովի և Կիրիլ Կոմբարովի մասնակցությամբ կոմբինացիան: Հանդիպման վերջում Մովսիսյանը կարող էր երկրորդ գնդակն ուղարկել հակառակորդրի դարպասը, սակայն նրա հարվածը կարողացավ ետ մղել դարպասից դուրս եկած դարպասապահը: Մովսիսյանը փոքր վնասվածք է ստացել, սակայն բուժօգնություն ստանալուց հետո, վերադարձել է դաշտ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |