ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՈՂ ՀՀ-ՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ա.Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հնդիկ դեսպանին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում: Դ. Վոհրան նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել Հայաստանում, որտեղից հեռանում է բավականին լավ տպավորություններով ու հիշողություններով: Նա տեղեկացրել է, որ Հայաստանից հետո դիվանագիտական առաքելությունը կշարունակի Սուդանում եւ արդեն հասցրել է տվյալներ հայթայթել հայ համայնքի մասին ու նախատեսում է սերտ կապեր հաստատել Սուդանի հայերի հետ: Հնդիկ դիվանագետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու վարչապետին` իր աշխատանքի ամբողջ ընթացքում պատրաստակամորեն աջակցելու համար:
 Ուշագրավ
---