Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ 12-րդ համարն ընտրել է Թյերի Անրիի պատվին![]() 5 փետրվարի 2013 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ 12-րդ համարն ընտրել է Թյերի Անրիի պատճառով, քանի որ վերջինս նրա կուռքն է: «Ի դեպ, ազգային հավաքականում իմ համարը 14 է: Այդ համարի տակ էլ է հանդես եկել ֆրանսիացի ֆուտբոլիստը: Ես ընտրեցի այդ համարը իմ նախընտրած ֆուտբոլիստի պատվին»: Մովսիսյանը հավելել է, որ Անրին լավագույններից է աշխարհում, երբ նա դաշտում է, դա իսկական հաճույք է ֆուտբոլասերի համար: Մովսիսյանն ասել է, որ մանկուց ձգտել է խոսել ռուսերեն, նրան միշտ դուր է եկել այդ լեզուն: «Տանը մենք միայն հայերեն ենք խոսում: Եվ իմ ընտանիքս, և ես հարյուր տոկոսով վստահ ենք, որ իմ երեխաները նույնպես խոսելու են հայերեն»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում «Սպարտակի» պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |