Թևան Պողոսյան. Քոքոբելյանը վերջ դրեց ձևականություններին 5 փետրվարի 2013 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Խաչատուր Քոքոբելյանի՝ «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալը պատգամավորի իրավունքն էր և նա այսպիսով վերջ դրեց ձևականություններին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ «Ժառանգության» ցուցակով պատգամավորներ ընտրված Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը խմբակցության կազմում էին ֆորմալ առումով և, ըստ էության, իրենք խմբակցությունը չէին ներկայացնում: Որևէ կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրվածները կարող են դուրս գալ խմբակցությունից, եթե նրանք ցուցակի առաջին եռյակում են: Ցուցակի չորրորդ պատգամավորից սկսած, դուրս գալու դեպքում կուսակցությունը կարող է պահանջել, որ նա վայր դնի մանդատը: Եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ևս որոշի դուրս գալ խմբակցությունից, ապա նա ստիպված կլինի վայր դնել մանդատը: Երեկ վերջինս հայտարարել էր, որ շարունակելու է ֆորմալ մնալ խմբակցությունում: Այսպիսով, հինգերորդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցությունն ունի ընդամենը երեք պատգամավոր: «Պետք չէ ընկճվել և պետք է կարողանալ կուսակցության ծրագրերը կյանքի կոչել, թեկուզ երեքով», - ասաց Թևան Պողոսյանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |