Սենատոր Մաքքեյնին մեղադրել են ռասիզմի մեջ

Սենատոր Մաքքեյնին մեղադրել են ռասիզմի մեջ

PanARMENIAN.Net - Twitter-ում սենատոր Մաքքեյնի գրառումը Իրանի նախագահի մասին քննադատության ալիք է բարձրացրել: Մասնավորապես, ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ Ջասթին Էմաշը մեղադրել է նրան ռասզիմի մեջ: « Հավանաբար, լավ կլիներ լռեիք և ռասիստական կատակներ թույլ չտայիք»,-գրել է Էմաշը Մաքքեյնին: Իր հերթին Մաքքեյնը պատասխանել է, որ դա կատակ էր, որը ոչ բոլորն են հասկացել, հայտնում է Associated Press-ը:

Մեկնաբանելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մտադրությունը տիեզերք թռչելու մասին՝ Ջոն Մաքքեյնը համեմատել է նրան պրիմատի հետ: «Ահմադինեժադն ուզո՞ւմ է առաջին իրանցին լինել տիեզերքում, բայց մի՞թե նա այնտեղ չէր նախորդ շաբաթ»,-գրել է Մաքքեյնը իր Twitter-ում՝ հավելելով գրառումը «Իրանը կապիկ է ուղարկում տիեզերք» հաղորդագրությամբ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---