Իրանի նախագահը 30 տարում առաջին անգամ ժամանել է Եգիպտոս

Իրանի նախագահը 30 տարում առաջին անգամ ժամանել է Եգիպտոս

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կմեկնի Եգիպտոս՝ դառնալով Իրանի առաջին նախագահն, որն այցելում է Եգիպտոս երկու երկրների միջև 30 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո:

Ահմադինեժադը Կահիրեում կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին: Ահմադինեժադը կհանդիպի նաև Եգիպտոսի նախագահի հետ, ինչպես նաև Ալ Ազհար մզկիթի գերագույն իմամ Ահմեդ էլ Թայիբի հետ:

Եգիպտոսում Իրանի ներկայացուցչության ղեկավարը ավելի վաղ հույս էր հայտնել, որ Իրանն ու Եգիպտոսը կվերականգնեն լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, հայտնում է Չինաստանի միջազգային ռադիոն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---