Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նիստերի առցանց հեռարձակման համակարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նիստերի առցանց հեռարձակման համակարգը

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ընտրական հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման համակարգը: Այս նախաձեռնությունը պատկանում է ՀՀ կենտրոնական հանձնաժողովին, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման և ԵԱՀԿ երևանյան գրասենյակներին:

ԿԸՀ-ի կայքում համակարգի օգնությամբ կարելի է գտնել ցանկացած տեղակատվություն ընտրողների վերաբերյալ` թե կոնկրետ հասցեում որքան մարդ է բնակվում, կարելի է ճշտել նաև, թե տվյալ աշխատավայրում որքան մարդ է գրանցված:

Այն հնարավորություն է տալիս նաև առցանց հետևել կառավարության նիստերին, որտեղ քննարկվում են նաև քաղաքացիների բողոք-դիմումները:

5  05.02.13 - Ներկայացվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման համակարգը
 Ուշագրավ
---