Արգենտինայի ընտրանին Դևիսի Գավաթի վարկանիշում զբաղեցնում է 3-րդ տեղը

Արգենտինայի ընտրանին Դևիսի Գավաթի վարկանիշում զբաղեցնում է 3-րդ տեղը

PanARMENIAN.Net - Դևիսի Գավաթի վարկանշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիայի թենիսի հավաքականը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Չեխիայի և Արգենտինայի թիմերը:

Արգենտինայի հավաքականը Դևիսի Գավաթի առաջին շրջանում 5:0 հաշվով հաղթել է Գերմանիային: Դավիթ Նալբանդյանի թիմը գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում կհանդիպի Ֆրանսիայի ընտրանուն:

Թոփ-10 հավաքականների ցուցակում են նաև Կանադայի, Իտալիայի, Սերբիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ղազախստանի և Խորվաթիայի հավաքականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---