Արման Մելիքյան. Պարույր Հայրիկյանի՝ ՍԴ չդիմելը վկայում է ճնշումների մասին 5 փետրվարի 2013 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Պարույր Հայրիկյանի՝ ՍԴ չդիմելը վկայում է ճնշումների մասին: Նախագահի թեկնածուԱրման Մելիքյանի ներքին զգացողություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «Ի վերջո հրազենային լուրջ վնասվածք է ստացել, կազդուրվելու և լիարժեք քարոզարշավ անցկացնելու համար ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու նրա պահանջը բնական կլիներ», - ասաց Ա.Մելիքյանը` ավելացնելով, որ ինքը մահափորձի հետ կապ ունեցող անձանց կամ ուժերի անուններ չի նշի, հավատում է քննչական մարմինների աշխատանքին, թող նրանք վարկած ներկայացնեն, բայց` մինչև փետրվարի 18-ը: Միաժամանակ, թեկնածուն նշեց, որ իր համար միևնույն էր` կհետաձգվեին ընտրությունները, թե ոչ, քանի որ ցանկացած պարագայում իր որգեդրած մարտավարությունն անփոփոխ է: Նա խոսեց նաև մրցակիցների մարտավարության և ուղիների մասին, նշեց այլ ճնշումների մասին ևս. «Թաղապետները շենքերի լիազորներին հավաքում են և նրանց միջոցով ճնշում բնակիչներին: Այդպիսի մարդիկ մտել են նույնիսկ մորս տուն, նույնիսկ մեր շտաբի անդամի տուն են մտել և կաշառք առաջարկել: Ոչ մի քաղաքացի ապահովագրված չէ այդ տխմար ճնշումներից»: Արման Մելիքյանի մայրն Աջափնյակ համայնքում է ապրում: Ի դեպ՝ համայնքային հանդիպումներ կազմակերպելու, ընտրողների հետ շփվելու, այսինքն`ակտիվ քարոզարշավի Արման Մելիքյանը դեռ չի անցնի: Այդպիսի հեռանկարը նույնիսկ կարելի է ասել այսօր բացառվեց: Ասել էր, որ ակտիվ քարոզարշավի անցնելու համար իրեն հարկավոր են վիճակագրական տվյալներ, իսկ այսօր ավելացրեց` գործնականում դրանք անհնար է ստանալ: Իսկ քարոզչության ներկա փուլի մասին, առհասարակ, թեկնածուն ասաց. «Անտեսվելու փուլից մենք դուրս ենք եկել և մտել մրոտվելու փուլ: Մենք իշխանություններին առաջարկում ենք երկխոսություն, համագործակցություն՝ ընտրությունների իրավաչափությունն ապահովելու համար: Եթե ընտրությունների իրավաչափությունը չապահովվի, մենք խոսելու ենք միայն այդ մասին»: Արման Մելիքյանն այսօր էլ խուսափեց Սերժ Սարգսյանի հիմնական մրցակցի անունը նշել.«Իշխանության հիմնական մրցակիցը ճշմարտությունն է»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |