Լևոն Հայրապետյան. Հայ սամբիստները պետք է լավ հանդես գան Կազանի Ունիվերսիադայում![]() 5 փետրվարի 2013 - 13:01 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականին էլ, նախորդ տարվա պես, հայ սամբիստները հագեցած ու ակտիվ օրացուցային գրաֆիկ ունեն: Հունվարին 6 սամբիստներ մասնակցել են Նորսուլթան Նազարբաևի անունը կրող միջզագային մրցաշարին և նվաճել 2 բրոնզե մեդալ: PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի բոլոր տարիքայինների առաջնություններն անցկացվելու են մարտ և ապրիլ ամիսներին: Դրանից հետո կազմավորվելու են Հայաստանի հավաքականները, որոնք մասնակցելու են ապրիլի 11-15-ը Կիպրոսում կայանալիք պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը: «Մենք պետք է նաև շատ լավ նախապատրաստվենք և մասնակցենք ամռանը Կազանում կայանալիք համաշխարհային Ունիվերսիադային: Դա ևս մեր առաջնային խնդիրներից է»,- ասել է Հայրապետյանը: Այս տարի նույնպես սամբոյի ֆեդերացիան անցկացնելու է Նելսոն Ստեփանյանի ավանդական հուշամրցաշարը, որն այս անգամ նվիրված է լինելու ԽՍՀՄ կրկնակի հերոսի 100-ամյակին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |