Ռոբերտ դե Նիրոն վերջապես իր աստղը կունենա Հոլիվուդի «Փառքի ճեմուղում» 5 փետրվարի 2013 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ռոբերտ դե Նիրոն վերջապես իր աստղը կունենա Հոլիվուդի «Փառքի ճեմողում», հայտնում է AP-ն: Չնայած իր ճանաչվածությանը՝ «Օսկարի» երկու մրցանակների 69-ամյա դափնեկիրը մինչ օրս նման աստղ չուներ: Հանդիսավոր պահին նրա կողքին էին նրա կինը՝ Գրեյս Հայթաուերը և գործընկերները՝ Բիլլի Քրիսթալն ու սցենարիստ Դևիդ Ռասսելը: Ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ, դերասանը խոստովանել է, որ հպարտանում է նրանով, որ «Հոլիվուդի քաղաքացի է»: Իր 40-ամյա կարիերայի ընթացքում Դե Նիրոն նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնցից շատերը արդեն դարձել են համաշխարհային կինոյի դասական նմուշներ: Դրանց թվում են՝ «Կնքահայրը», «Մեկ անգամ Ամերիկայում», «Տաքսիստը»: Դերասանն արժանացել է երկու «Օսկարի» և երկու «Ոսկե գլոբուսի»: Այս տարի նա ներկայացված է «Օսկարի» «Իմ ընկերը հոգեկան է» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով |