Հինգշաբթի պարզ կդառնա` փոխվելու է «Փուչիկների գործով» դատապարտյալի պատժատեսակը, թե՝ ոչ

Հինգշաբթի պարզ կդառնա` փոխվելու է «Փուչիկների գործով» դատապարտյալի պատժատեսակը, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին հանրապետության հրապարակում նախընտրական միջոցառման ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի համար դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի հինգշաբթի: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ամբաստանյալի պաշտպան Կարեն Մանուչարյանը, վճիռը պետք է հրապարակվեր դեռ հունվարի 22-ին, բայց դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով միակ մեղադրյալն էր: Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն բողոքարկել է վճիռը և պահանջում է պատժատեսակի փոփոխություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---